Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են ԱՄՆ դատարան ներկայացնել լուսանկարներ և գիտական ​​փաստեր, որոնք ապացուցում են, որ Առաջին տիկինը իրականում կին է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերին։

Խոսքը վերաբերում է աջակողմյան ակտիվիստ Քենդիս Օուենսի դատավարությանը, որը պնդում էր, որ Բրիջիթ Մակրոնը իրականում տղամարդ է ծնվել։

Քլերը նշել է, որ Մակրոնի կինը այդ հայտարարությունները համարել է «անհավանականորեն վշտացնող»։

Նա պարզաբանել է, որ կներկայացվեն «գիտական ​​բնույթի փորձագիտական ​​​​վկայություններ», որոնք Էմանուելը և Բրիջիտը պատրաստ են ցուցադրել։ Սա ներառում է հղի Բրիջիտի և նրա երեխաների լուսանկարները։ Քլերը վստահեցրել է, որ «նման լուսանկարներ գոյություն ունեն և կներկայացվեն դատարանում»։

81