Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հրաժարականը՝ հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած լայնածավալ անկարգություններից հետո։

Միաժամանակ, նա պահանջել է բացատրություն տալ իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերաբերյալ՝ հայտնում է Le Monde թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

«Ներքին գործերի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Հանրապետության նախագահին, սակայն վերջինս մերժել է այն», - նշվում է հրապարակման մեջ։

Նախօրեին բնակչությանը ուղղված հեռուստաուղերձում Մակրոնն ընդունել է, որ իրավապահ մարմինների աշխատանքում թերություններ են եղել, և կոչ է արել հետաքննել տեղի ունեցած իրադարձությունների պատճառները։

110