Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների, գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: 

Գործուղման վերաբերյալ որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը: 

Սինանյանը սեպտեմբերի 19-27-ը ներառյալ կգործուղվի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի՝ սեպտեմբերի 19-22-ը), Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ՝ սեպտեմբերի 22-24-ը, Սյոդերթեյլե՝ սեպտեմբերի 23-ին, Ուփսալա՝ սեպտեմբերի 23-ին, Գոտենբուրգ՝ սեպտեմբերի 24-25-ը) և Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն՝ սեպտեմբերի 25-27-ը, Բրոնդբի՝ սեպտեմբերի 26-ին):

61