Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 17-19-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատգամավորներ Մարիա Կարապետյանի և Լիլիթ Մինասյանի հետ Կիպրոսում մասնակցում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երիտասարդ խորհրդարանականների ցանցի հերթական համաժողովին:

Համաժողովը նվիրված է ՄԱԿ-ի «Երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն» 2250 բանաձևի կատարմանը ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից:

«Համաժողովի ընթացքում հանդիպում ենք ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմիտրուի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Խանդանյանը:

82