Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանել է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի և ավարտվել հոր սահմռկեցուցիչ սպանությամբ:

Որդին հոր մարմինը մեկ օրից ավելի պահել է տանը, փոխել հագուստները, հորը հագցրել նոր շորեր, ապա փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերել տնից և տարել Մուշ թաղամասին հարակից դաշտ, այնտեղ մի փոքր փոս փորել, մարմինը նետել փոսի մեջ, հողով ու քարերով փակել, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետել է աղբամանը: 

Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնել է, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց արել՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

661