Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21։27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ և խոտի դեզ: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

 

Պարզվել է, որ տներից մեկի հետնամասում այրվում է անասնագոմ (մոտ 50 քմ) և կից կուտակած խոտի դեզ:

 

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 22:37-ին, մարվել՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00:28-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ), մոտ 250 հակ կուտակված անասնակեր և մոտ 9 խմ վառելափայտ:

 

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 9 կենդանի և 18 թռչուն:

 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել է հրդեհի տարածումը դեպի թոնրատուն:

603