Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը առաջարկել է քննարկել ԵՄ անդամակցությունն ընդլայնել 27-ից մինչև 40-ի՝ ներառելով այլ եվրոպական և ոչ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Կանադային։
«Այժմ մենք պետք է մտածենք այդ մասին նաև լայնամասշտաբ աշխարհագրական առումով։ Մենք պետք է ընդլայնենք կամ գոնե ստեղծենք անդամակցության մեխանիզմներ, որոնք բավականաչափ ճկուն կլինեն՝ ընդհանուր առմամբ 40 եվրոպական կամ նույնիսկ ոչ եվրոպական երկրներ ընդգրկելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆինլանդիայում էներգետիկային նվիրված համաժողովում։
Խոսելով ԵՄ հնարավոր նոր անդամների մասին՝ Ֆինլանդիայի նախագահն առանձնացրել է Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Արևմտյան Բալկանների երկրները, որոնք բնութագրել է որպես «Եվրոպայի ամենաթեժ կետեր»։