Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անխնա տարածել 

 ՀՐԱՏԱՊ․ Փրկենք 2-ամյա Տիգրանի կյանքը

Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և մեր հիմնադրամի 5-ամյակին, մենք սկսում ենք մի շատ կարևոր արշավ։ Մեր միակ նպատակն է՝ փրկել 2-ամյա Տիգրանի կյանքը։ Խնդրում եմ օգնեք ու տարածեք նյութը, դա մեր հիմնադրամին ամենամեծ նվերը կլինի: 

Մինչ համացանցը ողողված է նախընտրական թոհուբոհով, մի հայկական օջախում ժամանակը կարծես կանգ է առել։ Նրանք սպասում են հրաշքի:

Ծանոթացեք 2-ամյա Տիգրանի հետ։ Նա անդադար շարժվող, աշխույժ, չափազանց հետաքրքրասեր ու հյուրասեր մի փոքրիկ է։ Տուն հյուր գալիս առաջինն է վազում ձեռքով բարևելու։ Ուտելիս էլ մի հրաշալի սովորություն ունի․ նախ զգուշությամբ հոտ է քաշում ուտելիքից, հետո նոր միայն համտեսում։ 

Տիգրանին տանը սպասում են իր երեք քույրերն ու եղբայրը։ Մի ամբողջ ընտանիք ամեն վայրկյան ապրում է նրա վերադարձի հույսով՝ նորից միասին խաղալու և անհոգ մանկությունը շարունակելու համար։

Այսօր Տիգրանի կյանքը խիստ վտանգված է։ Նրա մոտ ախտորոշվել է երիկամների կիստոզ դիսպլազիա՝ քրոնիկ երիկամային հիվանդության տերմինալ (վերջին) փուլ։ Տարիքի և բարդությունների բարձր ռիսկայնության պատճառով Հայաստանում հեմոդիալիզն այս դեպքում հնարավոր չէ, իսկ ծնողները, ցավոք, բժշկական պատճառներով չեն կարող դոնոր դառնալ։ Տիգրանի միակ փրկությունը երիկամի շտապ փոխպատվաստումն է։

Տիգրանին անհրաժեշտ է շտապ տեղափոխել Մինսկի առաջատար կլինիկաներից մեկը, որն արդեն պատրաստ է ընդունել փոքրիկին։ Վիրահատության անհրաժեշտ գումարը՝ 29,991,000 ՀՀ դրամ է։ Սա շատ մեծ գումար է մեկ ընտանիքի համար, բայց բացարձակ հաղթահարելի է, երբ մենք միավորվում ենք։

Ինչպե՞ս կարող եք օգնել հենց ՀԻՄԱ.

Նվիրաբերեք – ցանկացած գումար ուղիղ քայլ է Տիգրանին կյանքի վերադարձնելու ճանապարհին։

Տարածեք այս գրառումը (Share) – ձեր մեկ տարածումը կարող է հասնել այն մարդուն, ով կունենա հնարավորություն և սիրտ՝ փրկելու այս փոքրիկի կյանքը։

Տիգրանն ապրելու է։ Նա տուն է վերադառնալու ու խաղալու է իր քույրերի ու եղբոր հետ։ Այսօր մենք կարող ենք նրան նվիրել ամենաթանկը՝ ԿՅԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ Միասին անհնարինը դարձնենք հնարավոր։ Ժամանակը չի սպասում։ 

 ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

 reArmenia հարթակով - https://shorturl.at/SLUFS

 Idram ID - 110001045 (Հիմնադրամի ID)

 ArCa - 4083090010268244 (Ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

 Սբերբանկ - 5228600578682280 - Елена Гагиковна

 Stripe (Միջազգային փոխանցումներ) - https://shorturl.at/QSZgn

 PayPal - [email protected]

 Բանկային փոխանցում՝ «Ամերիաբանկ»

Ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Տիգրանի վիրահատության նպատակով»

AMD: 1570070033850100

USD: 1570070033850101

EUR: 1570070033850146

 Բոլոր ռեկվիզիտները արագ պատճենելու համար՝ https://shorturl.at/bPVzw

 Բժշկական և ֆինանսական փաստաթղթերի թափանցիկությունը՝

https://shorturl.at/E8t15

186