Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծ Բրիտանիայի կառավարության դրոշների պաշտոնական մատակարար «Flag Consultancy»-ն ստիպված է եղել փոխել ամերիկյան դրոշների կարմիր երանգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեպտեմբերյան այցից առաջ:

Ամերիկյան կողմի այս խնդրանքը բրիտանացի հարկատուներին արժեցել է ավելի քան 50,000 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 67,000 դոլար)․  այս մասին The Telegraph-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Նիք Ֆարլին։

Դրոշներով պետք է զարդարվեն Բուքինգհեմյան պալատի, Տրաֆալգարյան հրապարակի և Վինձորի ամրոցի մոտ գտնվող փողոցները: Անհրաժեշտ է եղել ընդհանուր առմամբ 66 ձեռքով կարված ամերիկյան դրոշ, որոնցից յուրաքանչյուրն արժեր մոտավորապես 800 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 1,000 դոլար):

«Նրանց դրոշի կարմիր գույնն ավելի հագեցած երանգ ունի, քան Մեծ Բրիտանիայի դրոշը։ Ամերիկացիները որոշեցին, որ մեր կողմից օգտագործվող կարմիրի երանգն իրենց հարմար չէ և ցանկացան այն փոխարինել բալի գույնի կարմիրով, ուստի մենք ստիպված եղանք նոր դրոշներ գնել այցի համար»,- թերթին ասել է Ֆարլին։

583