Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան կշարունակի աջակցել Թեհրանին, ԱՄՆ-ն հազիվ թե կարողանա մոնոպոլիզացնել իր հարաբերությունները որևէ առանձին վերցված երկրի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունը, որը կոչ էր արել «հեռու մնալ Իրանից», նա նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Թեհրանին և զարգացնել երկրների միջև հարաբերությունները։

«Հազիվ թե Միացյալ Նահանգները կարող է և պետք է մոնոպոլիզացնի իր հարաբերությունները որևէ առանձին վերցված երկրի հետ։ Մենք ունենք մեր սեփական գործընկերները, մեր սեփական բարեկամները։ Եվ բարեկամության ու գործընկերության այս բոլոր հարաբերությունները մենք պահպանելու և հետագայում զարգացնելու ենք»,- հայտարարել է Պեսկովը։

68