Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար անցկացված Building Integrity («Բարեվարքության ամրապնդում») դասընթացի փակման արարողությանը։

«Հունիսի 29-ից հուլիսի 3-ը անցկացված մեկշաբաթյա դասընթացը վարել էին Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այն համախմբել էր պաշտպանության ոլորտի տարբեր մասնագետների՝ ռազմական կրթության, գնումների, լոգիստիկայի, անձնակազմի կառավարման, բարոյահոգեբանական ապահովման և հետաքննությունների ոլորտներից։

736142148_1427857609387915_1704964928898234332_n.jpg (191 KB)

Սա Մեծ Բրիտանիայի Building Integrity աջակցության շրջանակում անցկացված առաջին դասընթացավարների պատրաստման դասընթացն էր Հայաստանի պաշտպանության նախարարության համար։ Մասնակիցները կկարողանան իրենց ստորաբաժանումներում փոխանցել բարեվարքության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն սկզբունքները։

Մեծ Բրիտանիան 2023 թվականից աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը Building Integrity-ի և ներքին աուդիտի ուղղություններով՝ նպաստելով պաշտպանական բարեփոխումներին, ներքին վերահսկողության ամրապնդմանը և հանրային վստահությանը։

735456720_1427857599387916_7806746295052666968_n.jpg (229 KB)

Դեսպան Քոուլը նշել է.

«Այս շաբաթը միայն դասընթացի ավարտի մասին չէր։ Կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո։ Յուրաքանչյուր մասնակից այժմ կարող է այս սկզբունքները փոխանցել իր թիմին և նպաստել, որ բարեվարքությունը, հաշվետվողականությունն ու առաջնորդությունը դառնան ամենօրյա աշխատանքի մաս։ Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս բարեփոխումների ճանապարհին և Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը։»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

162