Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ․ Հալգրիմսոն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնն ամփոփել է Հայաստանի ընտրանու դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպումը, հաղորդում է rte.ie-ն:
«Պետք է խաղի ելքն ավելի վաղ վճռեինք: Դա տեղի չունեցավ, այդ պատճառով այդքան նյարդային էինք: Ես ասել է՝ հայերի հետ խաղում կբավարարվեմ 1:0 հաշվից, այդպես էլ եղավ: Հազվադեպ է լինում, որ մեր դարպասն անառիկ պահենք և չշեղվենք խաղային կառուցվածքից:
Միգուցե, հայերը լարված էին հաղթանակի հասնելու անհրաժեշտության պատճառով, բայց երբ նրանք մնացին 10 ֆուտբոլիստով, դա նրանցից հանեց լարվածությունը, նրանք դարձան ավելի համարձակ: Այդ պահից հետո մրցակիցը սկսեց հաճախ գրոհել և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց»,- ասել է իսլանդացի մարզիչը:
15 Հոկտեմբեր, 2025 17:38
909
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է Հայաստանի հավաքականի՝ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին
11 Սեպտեմբեր, 2025 11:36
Այսօրվա հանդիպումը կարևոր է ՀՀ ազգային հավաքականի համար
09 Սեպտեմբեր, 2025 16:53
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Իռլանդիայի հավաքականի դեմ կխաղա կարմիր մարզաշապիկով
09 Սեպտեմբեր, 2025 14:05