Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։\

Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ կներկայացնի Հայաստանը 2027 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում:

Այս շաբաթ՝ հոկտեմբերի 18-ին, Լեա Սալամեն իր Quelle époque շոուի ժամանակ հյուրընկալել է Պատրիկ Ֆիորին՝ ներկայացնելու իր նոր ալբոմը, որտեղ նա երգում է Կորսիկայի հանդեպ իր սիրո մասին ֆրանսիական երաժշտության այնպիսի հայտնի անունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիս Կաբրելը, Վերոնիկ Սանսոնը, Մարկ Լավուանը, Սանտան, Ժերեմի Ֆրերոն և Պոկորան:

Սակայն հիսունամյա  երաժիշտը անսպասելի հայտարարություն է անել։

Լեա Սալամեն կատակով հարցրել է Պատրիկ Ֆիորիին․ «Դուք իրավունք ունե՞ք այսօր երեկոյան չխոսել Հայաստանի մասին»: Ի պատասխան սրան՝ «Փարիզի Աստվածամոր տաճար» մյուզիքլում Ֆիբոսի դերը խաղացած արտիստը, որն այժմ «The Voice Kids»-ի ժյուրիի անդամներից է, նշել է. «Ո՛չ, լսե՛ք, կարծում եմ, որ 2027 թվականին ես կներկայացնեմ Հայաստանը Եվրատեսիլի մեծ մրցույթում: Սկզբունքորեն, այդպես է լինում»:

Երգչի խոսքով՝ Հայաստանը ներկայացնելու իր որոշումը վերջնական է: «2027 թվականին ես կներկայացնեմ Հայաստանը Եվրատեսիլ երգի խոշոր մրցույթում: Սկզբունքորեն, ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում: Ես կապի մեջ եմ ներգրավված մարդկանց հետ»,- նշել է նա։

Պատրիկ Ֆիորին հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։


3712