Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) բացատրել է Ղազախստանին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու իր որոշումը՝ նշելով, որ երկիրը չի մտնում Եվրոպական հեռարձակման գոտու կամ Եվրոպայի խորհրդի կազմի մեջ, ինչպես նաև վերջինիս կազմում չունի դիտորդի կարգավիճակ։
Հետևաբար, ղազախական պետական հեռարձակող «Khabar Agency»-ին չի բավարարում լիիրավ անդամակցության չափանիշներին, հայտնում է «Politico»-ն։
«Khabar»-ը 2018-2022 թվականներին հինգ անգամ ներկայացրել է Ղազախստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, ընդ որում՝ ղազախ մասնակիցները երկու անգամ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
Այնուամենայնիվ, EBU-ն հայտարարել է, որ ասոցացված անդամակցությունը չի երաշխավորում ավտոմատ մասնակցություն մեծահասակների մրցույթին։
«Politico»-ն նշում է, որ թեև Ղազախստանի տարածքի մի մասը գտնվում է Եվրոպա մայրցամաքում, աշխարհագրական դիրքը որոշիչ գործոն չէ։