Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներկա պայմաններում Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) չի կարող քննարկվել։

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Վրաստանի կառավարության կողմից ազատ մամուլի, քաղաքացիական հասարակության և խաղաղ ցուցարարների դեմ ձեռնարկված միջոցառումները հակասում են Եվրամիության արժեքներին։ Հետևաբար՝ Վրաստանին ԵՄ անդամակցություն տրամադրելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ընդգծել է Կալասը։

673