Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Fox News-»ին տված հարցազրույցում նրան հարցրել են՝ արդյոք ամերիկացի առաջնորդը կհանդիպի Զելենսկու հետ՝ «էներգետիկ զինադադար» քննարկելու համար։

«Խոսքը հարձակումները դադարեցնելու միջոցով իրավիճակի սառեցման մասին է։ Հենց դա էլ մենք առաջարկելու ենք։ Մենք կարծում ենք, որ դա հիանալի գաղափար կլիներ՝ զինադադար էներգետիկ ենթակառուցվածքների մասով, որի շրջանակներում թիրախ չեն դառնա ո՛չ ուկրաինական ենթակառուցվածքները, ո՛չ էլ ռուսական էներգակիրների մատակարարումները։ Դա իդեալական արդյունք է։ Մենք այս հարցը քննարկել ենք նաև մի շարք երկրների հետ, սակայն քանի որ սա պատերազմ է, այն պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, և հենց այստեղ էլ դժվարությունն է»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «Fox News»-ին տված հարցազրույցում։

306