Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կառավարությունը տապալելու փորձը սկսվել է Բրյուսելից «կանաչ լույս» ստանալուց հետո։
«Բոլորի համար վաղուց պարզ է, որ վրացական իշխանությունների դեմ բռնի գործողությունները մասամբ ֆինանսավորվում են ԵՄ միջոցներով, այդ թվում՝ մոլոտովի կոկտեյլների օգտագործումը արդարացնող և խրախուսող արշավը։ Ավելին, հենց Բրյուսելի կողմից գործնականում կանաչ լույս ստանալուց հետո տեղի ունեցավ կառավարությունը տապալելու անհաջող փորձը անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին»,- գրել է Պապուաշվիլին«Facebook»-ում։
Պապուաշվիլին մեկնաբանել է ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ Միշել Չերվոնե դ'Ուրսոյի՝ Վրաստանում «կամայական ձերբակալությունների» և «ճնշումների» դատապարտման վերաբերյալ արված դիտողությունները։