Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նման ահազանգ է ստացվել հոկտեմբերի 21-ին, ժամը 09։51-ին։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է: Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը  հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

 

392