Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար և չի տրամադրի տարանցման թույլտվություններ, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել Իրանի դեմ հարձակումները. հաղորդում է «Fars» լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Ըստ աղբյուրների՝ քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի թշնամական գործողությունները, Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվի և տարանցման թույլտվություններ չեն տրամադրվի։

ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իրանին, ենթադրաբար՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։

204