Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական ոստիկանությունը կարող է ձերբակալել հոկտեմբերի 19-ին Լուվրից զարդեր գողացած հանցագործներին, սակայն այդ ապրանքները կարող են անդառնալիորեն կորչել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով փորձագետներին։

Նրանց գնահատմամբ՝ միայն մի քանի հանցավոր խմբեր, որոնք, հավանաբար, արդեն գտնվում են ոստիկանության հսկողության տակ, կարող էին իրականացնել նման կողոպուտ։ Ավելին, գողացված արժեքավոր իրերը կարող էին հեշտությամբ մասերի բաժանվել և արագ վաճառվել սև շուկայում։

«Եթե ես գողանամ Վան Գոգի նկար, դա դեռ Վան Գոգ է։ Ես չեմ կարող այն վաճառել ոչ մի տեղ, բացի արվեստի նմուշների սև շուկայից։ Սակայն, եթե ես գողանամ զարդեր, կարող եմ դրանք վաճառել սև շուկայում որպես թանկարժեք քարեր»,- բացատրել է մշակութային ժառանգության հանցագործությունների փորձագետ Մարկ Բալսելիսը։

Լուվրից գողացվել են ութ զարդերի, այդ թվում՝ Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր։ 

628