Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի խոշորագույն թանգարանները՝ Լուվրը և Օրսեի թանգարանը, հոկտեմբերի 24-ին փակ կլինեն այցելուների համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը։ Փակ կլինի նաև Պաբլո Պիկասոյի թանգարանը։

Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը նախատեսված արհմիութենական ցույցերը։

Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Ըստ կազմակերպիչների՝ ակցիաներին մասնակցել է 800 000 մարդ, մինչդեռ ՆԳՆ տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 000. սա երկու անգամ ավելին է, քան կանխատեսել էին անվտանգության ծառայությունների վերլուծաբանները։

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ 

72