Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավար կազմի և ծառայողների հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդիականացմանը, տեխնիկական վերազինմանն ու արդյունավետությանը վերաբերող որոշ օրակարգային հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Կոմիտեի նախագահը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների երեք ծառայողների պարգևատրել է մեդալներով՝ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:

651