Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հրադադարի ռեժիմի երկարաձգման հնարավորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև չի քննարկվել։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի պաշտոնյանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից հրադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ը խախտել է փոխհասկացվածության հուշագիրը այն ստորագրելուց 48 ժամ անց, համապատասխանաբար, կրակի դադարեցումը քննարկման առարկա չէ։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ քննարկումը վարվում է հուշագրի դրույթներին վերադառնալու և դրանց կատարման եղանակների շուրջ, սակայն առաջընթաց դեռևս ձեռք չի բերվել։

Նշենք, որ ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման վերաբերյալ։

114