Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Համենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով։
ՏԱՍՍ-ի հաղոդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:
«Այդ ռազմավարությունը նրա գործն է։ Մեր թշնամիները հանցագործներ են և չեն ենթարկվում օրենքին: Բնականաբար, դա անվտանգության նկատառումներից ելնելով է։ Անկասկած, այլ պատճառ չկա»,- հայտարարել է Նաղդին:
ԻՊՀԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա անձամբ տեսել է Խամենեիին։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին ոչ մի անգամ հանրությանը չի երևացել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր, որի ժամանակ զոհվել է նրա հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ինչպես բազմիցս նշել են Թեհրանում, Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակին որևէ բան չի սպառնում։