Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին պատրաստ է բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և արդեն տեղեկացրել է այդ մասին Փհենյանին։ Նա այս մասին հայտարարել է 1970-ականներին Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցին նվիրված միջոցառման ժամանակ։

«Ես արդեն հյուսիսկորեական կողմին եմ փոխանցել գագաթնաժողով անցկացնելու իմ ցանկությունը», - նրա խոսքերն է մեջբերում «Kyodo» լրատվական գործակալությունը։

Տակաիչին ընդգծել է, որ ցանկություն ունի վարչապետի պաշտոնում առաջընթացի հասնել այս հարցում և առևանգված քաղաքացիների հարցը լուծել։

452