Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեմոկրատ Զոհրան Մամդանին պատմական հաղթանակ է տարել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում՝ ձայների 50.4%-ով դառնալով քաղաքի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցնող առաջին մուսուլմանը։

Associated Press-ի հրապարակած նախնական արդյունքները վկայում են, որ Մամդանին գրեթե 9 տոկոսային կետով առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյից։ Իր ելույթում Մամդանին հայտարարել է հաղթանակի մասին՝ նշելով, որ 2026 թվականի հունվարի 1-ին պաշտոնապես կստանձնի Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը։ Կուոմոն արդեն շնորհավորել է նրան։ Հանրապետական Քուրթիս Սլիվան նույնպես ընդունել է իր պարտությունը։

Չնայած ձայների վերջնական հաշվարկը դեռ շարունակվում է, Fox News, NBC, CBS, CNN, Associated Press, The Wall Street Journal և The New York Times լրատվամիջոցները վերահաստատել են Մամդանիի հաղթանակը։

34 տարեկան քաղաքական գործիչը կդառնա վերջին 100 տարվա ընթացքում քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը։

Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ կարող է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքապետ ընտրվի դեմոկրատ Մամդանին։

598