Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյու Յորք պատուհասած փոթորկի հետևանքով զոհվել է քաղաքի բնակարանային վարչության 56-ամյա աշխատակիցը։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Թերթի տեղեկություններով՝ տղամարդը զոհվել է Բրուքլինի փողոցներից մեկում իր վրա ընկած ծառի հետևանքով։ Նրան շտապ տեղափոխել են Նյու Յորքի բժշկական հաստատություններից մեկը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ավելի վաղ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը նահանգում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել՝ կապված ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքին մոտեցող վատ եղանակային պայմանների հետ։

Նախնական տվյալներով՝ փոթորկի հետևանքով ներկայում էլեկտրաէներգիայից զրկվել է ավելի քան 50 հազար մարդ։

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվել են հզոր «նորէասթ» փոթորկի ազդեցության գոտում։ Փոթորիկը առաջացրել է ափամերձ ջրհեղեղներ, ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ, էլեկտրաէներգիայի անջատումներ և տրանսպորտային լուրջ խափանումներ։

Նյու Յորքում և Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նյու Ջերսիի ափամերձ համայնքների, այդ թվում՝ Սերֆ Սիթիի և Մանասկուանի, փողոցներն ու բնակելի տները հեղեղվել են։

228