Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Այն ամենը, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդատվությունը»,- ասել է Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներ կիսվել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում։ Հանդիպման շրջանակներում, ինչպես նշում է ТАСС-ը, Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։