Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, սպառնալիքների բացակայությամբ և իր հարավային գործընկերների հետ կապերը պահպանելու հնարավորությամբ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդին կից գիտափորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստում։

«Ռուսաստանն ունի իր սեփական ռազմավարական և պատմական շահերը Հարավային Կովկասում։ Առաջին հերթին՝ մեզ անհրաժեշտ են խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, մեր անվտանգությանն ու ազգային շահերին ուղղված ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների բացակայություն, ինչպես նաև մեր հարավային գործընկերների՝ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ բարձրակարգ ու անխափան կապեր պահպանելու հնարավորություն»,- նշել է նա։

146