Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհուրդը անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն ու աջակցման ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից, հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, բնակարանների վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը։
Քվեարկությամբ հաստատվել են օրակարգում ընդգրկված բոլոր դիմումները։
Նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են նաև ոլորտում առկա բացերն ու մարտահրավերները՝ շեշտելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված, շարունակական և նպատակային բարելավման անհրաժեշտությունը։