Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 3-ին, Լոնդոնում մեկնարկեց WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առաջիկա երեք օրերի ընթացքում կներկայացնի Հայաստանը՝ որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն՝ ընդգծելով մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը, բնությունն ու զբոսաշրջային բազմազան հնարավորությունները։

«Հայկական տաղավար այցելեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն․Գ․ պարոն Վարուժան Ներսեսյանը։

WTM London-ը զբոսաշրջության ոլորտի առաջատար միջազգային հարթակներից է, որը հնարավորություն է ընձեռում ամրապնդելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, զարգացնելու նոր գործարար կապեր և միջազգային շուկաներում առավել լայնորեն ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

 

88