Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե այսօր Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գյուղերում անգամ տրամաբանական չէ տեսնել ոչ բարվոք վիճակում գտնվող փողոցներ, ապա աբսուրդ է, որ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոր Խարբերդ գյուղի փողոցները հիշեցնում են Սերժի ու Քոչարյանի հին ու բարի ժամանակները, ինչի մասին մեզ ահազանգել են բնակավայրից՝ ուղարկելով բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։ Խարբերդի բնակիչներից նշում են, որ գյուղի հեղեղատարներն ու կոյուղին լցված են ցեխով ու հակասանիտարահիգիենիկ վիճակ է ստեղծվում հենց մարդկանց տներում։
Ու հետաքրքիր է, թե ձմռանն ընդառաջ ինչով է զբաղված Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը, այն դեպքում, որ կառավարությունը համապատասխան դիմումի դեպքում կարող էր սուբսիդավորել գյուղի ճանապարհների և կոյուղու վերանորոգման գումարը։
Ի դեպ, Araratnews-ը դիմում է Խարբերդի բնակիչներին, ովքեր տուժել են Նարեկ Կակոյանի կառավարումից՝ կարող են ահազանգել մեր խմբագրություն, որպեսզի այդ թվում պատկան մարմինները ստուգեն, թե գյուղի միջոցները ինչպես են մսխվել, որ նման աղետալի վիճակում է գյուղը։