Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի ոստիկանության նախկին ղեկավար Ջաննի Դե Ջեննարոն ինքնասպան է եղել Տոսկանայում՝ 1992 թվականին մաֆիայի պատվերով դատավոր Պաոլո Բորսելինոյի սպանության գործով հետաքննության ֆոնին։ Այս մասին գրում է La Repubblica պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նրա մարմինը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան։ Տղամարդու հարազատները դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ նա դադարել է կապի դուրս գալ։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։ Այս պահին գործով կասկածյալներ չկան։
Մահացածը պետք է ցուցմունք տար 1992 թվականին մաֆիայի պատվերով մաֆիայի դեմ պայքարող դատավոր Պաոլո Բորսելինոյի սպանության վերաբացված գործի շրջանակում։ Բորսելինոն Ջովաննի Ֆալկոնեի գործընկերն էր։ Վերջինս նույնպես սպանվել էր «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության պատվերով։
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել են հարազատներին հասցեագրված գրություն, ինչպես նաև, ենթադրաբար, գրառումներ, որոնք պետք է օգտագործվեին նրա պաշտպանության կողմից։