Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Աշխաբադի ֆորումի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-12-ը կայցելի Աշխաբադ՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։
Կրեմլի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ միջոցառման շրջանակներում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա առաջնորդների հետ։
«Այո, նախատեսվում է», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները պլանավորում են հանդիպում Աշխաբադի ֆորումի շրջանակներում։