Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Այն սկսվել է սահմանափակ ձևաչափով, այնուհետև կշարունակվի ընդլայնված ձևաչափով։ Կքննարկվեն միության շրջանակներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված որոշումները։

«Ես ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը արդյունավետ կլինի և թույլ կտա մեզ զգալի առաջընթաց գրանցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Պետության ղեկավարը նաև նշեց, որ ԵԱՏՄ-ն ամուր կերպով հաստատվել է որպես ինքնաբավ կենտրոն ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհում․ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացումը օգուտ է բերում յուրաքանչյուր անդամ պետության»։

1721