Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14։22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել են տան փակ պատշգամբը (մոտ 45 քմ)՝ գույքով, խոհանոցը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 55 քմ)։
28 Դեկտեմբեր, 2025 20:37
966
Պայթյուն՝ Աթենքի պատմական կենտրոնի շենքերից մեկում. կան վիրավորներ
25 Սեպտեմբեր, 2026 21:22
Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր
25 Օգոստոս, 2026 18:10
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03 Հուլիս, 2026 18:23
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23