«Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը թվային ցանցով դադարեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը։
05 Հունվար, 2026 22:09
523
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի
25 Դեկտեմբեր, 2025 11:14
Շողակաթում կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
06 Նոյեմբեր, 2025 14:09
Կարծում եմ՝ եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի. Տիգրան Հակոբյան
04 Նոյեմբեր, 2025 13:34