Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների և նրա տնտեսական վերականգնման ծրագրի հարցում:
Այս մասին հայտարարել է նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը X սոցիալական ցանցի էջում՝ «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո:
Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել «Կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների, ինչպես նաև ուկրաինական պատվիրակության մասնակցությամբ և նպատակ են ունեցել առաջ մղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը:
Նա նշել է, որ ամերիկյան կողմը մի քանի հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև ուկրաինական կողմի, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: