Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առաջիկա շաբաթասկիզբ մեր քաղաքացիների առջեւ իրենց դռները կբացեն ՀԷՑ-ի երեք նոր սպասարկման սրահներ՝ Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ Էրեբունի վարչական շրջաններում։

Եւս մի քանի հասցեներում այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում. արդյունքում Երեւանում այս պահին գործող 4 սրահների փոխարեն շուտով կգործարկվեն 7 հիմնանորոգված, նորովի կահավորված եւ ընդարձակ սպասարկման կենտրոններ՝ թոթափելու գործող սրահների ծանրաբեռնվածությունը եւ բարձրացնելու ՀԷՑ-ի մատուցվող ծառայությունների որակը։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին։

472