ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:Հարցը հանձնաժողովի նիստում զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական, փորձագիտական, լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումն իրականացնել միայն լիցենզավորման պարագայում: Նախաձեռնությունն ապահովվում է  թմրամիջոցների շրջանառության խիստ վերահսկողություն և լիցենզավորված գործունեություն: Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման հնարավորությունը կխթանի հայրենական և համաշխարհային դեղագործության զարգացումը՝ բարձրացնելով հայրենի գիտության համաշխարհային համբավը»,- ասել է Ավանեսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուննյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թդեկտեմբերի 10-ին` 86 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

13 Հունվար, 2021 17:15
106
; ;