Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան, ինչքան անհրաժեշտ է. Մոխբեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ. տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի տեղակալ Մոհամմադ Մոխբերը։
Ըստ Մոխբերի՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։
Անդրադառնալով 1980-1988 թթ. Իրան-Իրաք պատերազմին, նա նաև նշել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Մոխբերը ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները և Իսրայելը փորձում են հասնել Իրանի մասնատմանը։
«Ամերիկացիները չեն ցանկանում գրավել Իրանը, այլ մասնատել այն»,- նշել է Խամենեիի տեղակալը։
04 Մարտ, 2026 12:42
397
ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցություններ պետք չեն․ Փեզեշքիան
06 Հոկտեմբեր, 2026 10:29
Միրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումը
05 Հոկտեմբեր, 2026 18:58
Իրանը «կեղծ դրոշի ներքո գործողություն» է որակել Թեհրանը Flydubai-ի հետ կապելու փորձերը
05 Հոկտեմբեր, 2026 11:14
Իսրայելի ԱԳՆ է կանչվել Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
28 Սեպտեմբեր, 2026 14:31
Գոլանի բարձունքները հրեական պետության հավերժական մասն են․ Իսրայելը պատասխանել է Սիրիային
24 Սեպտեմբեր, 2026 10:38
Սաուդյան Արաբիան Իսրայելից հետախուզական և այլ տեսակի աջակցություն է խնդրել
14 Սեպտեմբեր, 2026 13:45