Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է հնարավորինս շուտ դադարեցնել Իսրայելին տարեկան 4 մլրդ դոլարի տրամադրումը՝ ամերիկյան սպառազինությունների գնումների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը կարծում է, որ Իսրայելն այժմ բավականաչափ բարգավաճ և հարուստ երկիր է ու կարողանա ինքնուրույն գնել ամերիկյան սպառազինությունը»,- Փարիզում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում փոխըմբռնման հուշագրի շուրջ։
«Նա ցանկանում է, որ ֆինանսավորմանը վերաբերող մասը հնարավորինս շուտ դադարեցվի։ Մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ՝ փոխըմբռնման հուշագրի շուրջ քննարկումների ընթացքում»,- հավելել է պետքարտուղարը։