Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայի Խաղողագործության և գինեգործության ազգային ինստիտուտ (INAVI) և հանդիպում ունեցել նախագահ Դիեգո Սպինոլիո Պերդոմոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև INAVI-ի փոխնախագահ Նիկոլաս Մոնֆորտեն և մարկետինգի մենեջեր Պաուլա Վիլան։

Զրուցակիցներն անդրադարձել են գինեգործության և էնոտուրիզմի ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ծավալման հեռանկարներին։ 

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում գինեգործության հազարամյա պատմությունը՝ ընդգծելով, որ հենց Հայաստանում է գտնվում երբևէ հայտնաբերված ամենահին գինեգործարանը՝ «Արենի-1»-ը։

Դեսպան Գևորգյանը նաև նշել է, որ գինեգործությունն աստիճանաբար դառնում է Հայաստանի տնտեսության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը։

321