Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։
«Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը։
Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր)
Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի միջնորդագրում։
Նախքան հարցազրույցի ներկայանալը համոզվեք, որ ձեր միջնորդագրի տվյալները ճիշտ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
25 Հունիս, 2026 09:49
111
Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները
03 Հունիս, 2026 09:47
Ամենաուշը 2 տարուց կունենանք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացված վիճակ. Փաշինյան
24 Մայիս, 2026 14:43
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20 Մայիս, 2026 17:41