Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։

 

«Հանդիպումը կարևոր առիթ էր շնորհակալություն հայտնելու ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի տնօրեն և ղեկավար Ալկիս Դրակինոսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին, ովքեր ավարտում են իրենց առաքելությունը՝ երկարամյա արդյունավետ համագործակցության, մասնագիտական աջակցության և ՊԵԿ–ՎԶԵԲ գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրանց անմիջական աջակցությամբ իրականացված ծրագրերն այսօր էական դեր ունեն Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների զարգացման և մաքսային համակարգի արդիականացման գործում։

 

Միաժամանակ շնորհավորել եմ ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն և ղեկավար Թոմաս Կայրիսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիային՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ տարիների ընթացքում ձևավորված ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ և արդյունքներ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

 

Համոզված եմ, որ ձևավորված գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը, առևտրի դյուրացմանը , սահմանային ենթակառուցվածքների կատարելագործմանը և մաքսային համակարգի շարունակական բարելավմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահը

200