Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լաերտ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

193