Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ժակիպ Ասանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2026 թվականի կայանալիք ԱԺ ընտրությունների  նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու հունիսի 7–ին։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

63