Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանական թիմին է միացրել Անա Էստևաոյին՝ ամերիկացի ռեփեր Փի Դիդդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) շահերը ներկայացնող փաստաբանը. հաղորդում է EFE-ն։

Ըստ գործակալության՝  փաստաբանը պաշտոնապես միացել է Մադուրոյի թիմին՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան ներկայացված ծանուցման միջոցով։

Նա նաև պաշտպանել է Փի Դիդդիին և մասնակցել է դատական գործընթացին, որը ավարտվել է ռեփերին ամենալուրջ մեղադրանքներից արդարացմամբ։

Ապրիլին ԱՄՆ իշխանությունները թույլ են տվել Վենեսուելայի կառավարությանը վճարել Բոլիվարյան Հանրապետության նախագահի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի իրավաբանական ներկայացուցչության համար։ 

83