Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ 2026 թվականի հունիսի 7-ին, ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ են։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 2005 տեղամասեր, որից 9-ը՝ ՔԿՀ-ներում։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 2005 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ։

1996 տեղամասերից 612-ը հասանելի են հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180՝ օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ։

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։

Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14  ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացրած ՀՀ քաղաքացիները։

Ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։

85