Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վրաստանի հանրային հեռարձակողի լրագրողի հարցին՝ նշելով, որ վստահ է տարածաշրջանային խաղաղության հարցում։

«Բարեբախտաբար, մենք խաղաղության ենք հասել Ադրբեջանի հետ։ Դուք գիտեք, որ մենք շատ խոր և լայն հարաբերություններ ունենք նաև Վրաստանի հետ։ Իհարկե, ես ակնկալում եմ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորում և վստահ եմ, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ սահմանային երկաթուղին և ճանապարհները նույնպես կբացվեն»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ ԹՐԻՓՓ նախագիծը կփոխի խաղի կանոնները, որը օգուտներ կբերի բոլոր երկրներին, Հայաստանի համար էլ կլինի շատ-շատ շահավետ։ 

237